ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12-րդ ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարի փակման արարողությանը:

Մրցաշարին մասնակցել են ՀՀԿ տարածքային կազմակերպության թիմերը: Թիմային եւ անհատական հաշվարկով կայացած մրցաշարի հաղթողներին եւ մրցանակային տեղ գրաված թիմերին Սերժ Սարգսյանը հանձնել է գավաթ, պատվոգրեր ու հուշամեդալներ: