Չարենցավանում, այսօր՝ դեկտեմբերի 7-ի գիշերը սպանություն է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Չարենցավանի 3-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են բնակչի` 39-ամյա Արծրուն Ի.-ի դին: 

Նախնական տեղեկություններով նա գիշերը իր բնակարանում վիճաբանել է իր ծանոթ 33-ամյա Կարեն Ա.-ի հետ, որին հաջորդել է ծեծը: Միջադեպից հետո Արծրուն Ի-ին հայտնաբերել են մահացած: Ըստ տարածված տեղեկությունների նրանց միջեւ վեճը 1000 դրամի պատճառով է եղել: 

Սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Կարեն Ա.-ն: NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ նա նախկինում դատապարտված է եղել, վերջերս էր վերադարձել Ռուսաստանից: 

Իրավապահները դեպքի վայրում աշխատում են, հանգամանքները պարզվում են: