Հայաստանն ու Ուրուգվայը համագործակցում են միջազգային օրակարգի ամենատարբեր հարցերով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Երեւանում հայտարարել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ երկու երկրների դիրքորոշումները շատ հարցերում համընկնում են, որովհետեւ կողմերն իրենց քաղաքականությունը կառուցում են բարձր մարդկային արժեքների վրա:

Հարցին, թե կարո՞ղ է Հայաստանը ինչ-որ կերպ պատասխանի միջազգային ասպարեզում վերջինիս մշտական աջակցության համար (1965-ին ՈՒորուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը), Աստորին պատասխանել է, որ Հայաստանն աջակցում է Ուրուգվայի թեկնածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամության համար, 2016-2017 թվականներին: Ուրուգվայն իր հերթին աջակցում է Հայաստանի թեկնածությանը արդեն 2032-33 թվականներին: