Երեւանում, դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Շենգավիթ համայնքում, կաշեգործների փողոցում գտնվող մի տնակում հայտնաբերվել է երիտասարդի դի` հրազենային վնասվածքով:

Ավելի ուշ պարզվել է, որ նա 26-ամյա Սուրեն Մարգարյանն է: Նախնական տեղեկություններով, ինքն է երկփողանի որսորդական հրացանից կրակել իր պարանոցի շրջանում: Շրջանառվում է վարկած նաեւ, որ իրեն են կրակել:

Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, մանրամասները կպարզվի նախաքննության ավարտից հետո:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Սուրեն Մարգարյանը Քաղավիացիայի նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին է: