NEWS.am-ը ներկայացնում է Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի լուսանկարները։

Լուսանկարները սպանվածների սոցցանցերի էջերից են։

Ամուսիններ՝ 56-ամյա Հասմիկ Ավետիսյանը եւ 54-ամյա Սերյոժա Ավետիսյանը 

Ավետիսյանների դուստրը՝ 36-ամյա Աիդա Ավետիսյանը

Ավետիսյանների որդին՝ 34-ամյա Արմեն Ավետիսյանը, դստեր՝ Հասմիկի հետ

Ավետիսյանների թոռնիկը՝ 2-ամյա Հասմիկ Ավետիսյանը

24-ամյա Արաքսյա Պողոսյանը՝ որդու՝ Սերյոժայի հետ

Ավետիսյանների թոռնիկները՝ սպանված 2-ամյա Հասմիկը եւ հրաշքով փրկված 6 ամսական Սերյոժան

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: