Կարմիր խաչի Մոսկվայի ստորաբաժանումը առաջարկել է միջազգային զինվորական դատարան ստեղծել ԱՊՀ-ում, ինչպես նաեւ ռազմական կոնֆլիկտների եւ քաղաքացիական պատերազմի վարման օրենսգիրք մշակել: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Մոսկվայի Կարմիր խաչի ղեկավար Իգոր Տրունովը:

«Մենք ԱՊՀ միջազգային զինվորական դատարան ստեղծելու եւ զինված հակամարտությունների ու քաղաքացիական պատերազմի վարման կարգի օրենսգիրք մշակելու վերաբերյալ մեր առաջարկն ուղարկում ենք ԱՊՀ պետությունների խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին»,- հայտարարել է Տրունովը:

Մոսկվայի ստորաբաժանումը Կարմիր խաչի ազգային ընկերակցություններ է ուղարկում նաեւ առաջարկ՝ «հավելյալ արձանագրության նախագծի մասին, որը վերաբերում է ոչ միջազգային բնույթի զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը»,- հավելել է Տրունովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: