Բուլարիան 3 տարի ժամկետով կարճաժամկետ երկակի կամ բազմակի մուտքի վիզաներ կտրամադրի այն զբոսաշրջիկներին, որոնք նախկինում արդեն ունեցել են նման վիզաներ։ Այս պայմաններից կարող են օգտվել նաեւ անշարժ գույքի սեփականատերերը։

Վիզային ռեժիմի այս պարզեցումները սեւծովյան երկիրն առաջարկում է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիների համար, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Նրանք, ովքեր առաջին անգամ են պատրաստվում Բուլղաիա գնալ, կարող են ստանալ մեկ տարի ժամկետով կարճաժամկետ երկակի կամ բազմակի մուտքի վիզա։ Անչափահասներին, որոնք ցանկանում են հանգստանալ երիտասարդների համար կազմակերպվող ճամբարներում, կտրամադրվեն 5 տարի ժամկետով կարճաժամկետ բազմակի մուտքի վիզաներ։