«Թաջ Մահալ. հայուհին եւ Հնդկաստանի խորհրդանիշը»  ֆիլմի թրեյլերը ներկայացվել է հանդիսատեսի ուշադրությանը:

Թաջ Մահալը Հնդկաստանի ամենահայտնի զբոսավայրերից է, սակայն քչերը միայն գիտեն՝ ով էր իրականում այն կինը, ում հիշատակին վեր է խոյացել սիրո այս տաճարը: Ինչպե՞ս հայերը հայտնվեցին հեռավոր այս երկրում եւ դեռ միջնադարում ձեւավորեցին ամենաազդեցիկ համայնքներից մեկը, եւ ինչպե՞ս երկու հայուհիներ դարձան հնդկական ամենաազդեցիկ կայսրերի ուղեկիցները: «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի նկարահանած  վավերագրական ֆիլմը լույս կսփռի այս հարցերի վրա:

«Հայկական չափանիշ» կինոկենտրոնից հայտնում են, որ Հնդկահայքի մոռացված պատմության մասին «Թաջ Մահալ. հայուհին եւ Հնդկաստանի խորհրդանիշը» ժապավենի պրեմիերան տեղի կունենա առաջիկայում: