Փետրվարի 12-ին Հայաստանի նորամուծության և ձեռներեցության Ազգային կենտրոնում (Կոմիտասի պողոտա 49/3) կստորագրվի համաձայնագիր Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի հետ։

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը, համագործակցությունը կկայանա ԱՊՀ երկրների միջեւ նորարարության ոլորտում համագործակցության մասին միջպետական ծրագրի շրջանակներում։

Համաձայնագրում ամրագրվել են համատեղ գործունեության հիմնական ուղղությունները

«Երիտասարդ նորարարների դպրոցի» շրջանակներում միջոցառումների ցիկլի կազմկաերպում եւ անցկացում

Նորարարական զարգացման աջակցության համատեղ ծրագրերի անցկացում

Համատեղ հրապարակային միջոցառումների, կոնֆերանսների եւ ցուցադրությունների  կազմակերպում

Թրենինգների համատեղ կազմակերպում

Նորամուծության և ձեռներեցության Ազգային կենտրոնի գրադարանա-տեղեկատվական գործունեության աջակցություն

Նորարարական նախագծերի փորձաքննություն