Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ 12-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության հաղթող Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի թիմի խաղացողներին կպարգեւատրի: Այս մասին եզրափակիչի խաղից հետո NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Ամեն մեկին 500 հազար դրամ եմ տալու»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:

Նշենք, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիմը եզրափակիչում 4:0 հաշվով հաղթեց Արմավիրի մարզը ներկայացնող թիմին: Խաղին ներկա էր ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ՀՀԿ-ական պատգամավորներ: