Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մի խումբ հայ ուխտավորներ հնարավորություն են կունենան լինելու Արեւմտյան Հայաստանի հողերում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նարեկավանք Տուր» ընկերության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ «Նարեկավանք Տուրը»  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հատուկ ուխտագնացություն է կազմակերպելու, որի ժամանակ Լիբանանի հայկական Աղթամար ասոցիացիայի  ուխտագնացներն այցելելու են պատմական Անի, Կարս, Վան, Մուշ եւ Ցեղասպանության զոհերի հիշատակին սգո միջոցառումներ են իրականացնելու՝ ծաղկեպսակներ դնելով ու խունկ ծխեցնելով։