ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հանկարծամահ եղած Հայկ Տարոնի Մարգարյանն ընդամենը 1-2 ամսից պետք է զորացրվեր: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա բանակ է զորակոչվել 2013 թվականին:

Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է շատ արագ, րոպեների ընթացքում, զինծառայողն ասել է՝ վատ եմ, վատ եմ, ջուր տվեք ու ուշաթափվել, այնուհետեւ հոսպիտալ տանելու ճանապարհին էլ մահացել է: Թե ինչ խնդիր է եղել, արդյոք նա որեւէ հիվանդություն է ունեցել, թե սրտի կանգ է եղել, պարզ կլինի առաջիկայում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.): Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին. հարազատներին եւ ծառայակիցներին: