Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, այսօր 16.00-ին մեկնարկել է Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ ԽՍՀՄ-ի եւ աշխարհի նախկին անվանի ֆուտբոլիստների հանդիպումը, որն ավարտվել է 3-3 հաշվով: (ֆոտոռեպորտաժ)

 

 

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

 MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայնխանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Միջոցառումը մեկնարկել է «Բերդ» պարային համույթի անդամների պարով: Խաղն ընթացել է գրեթե լեփ լեցուն մարզադաշտում:

Ողջույնի խոսքով հանդես են եկել լեգենդար ֆուտբոլիստներ Խրիստո Ստոիչկովը եւ Ալեքսանդր Չիվաձեն:

Չիլիացի ֆուտբոլային աստղ Իվան Լուիս Սամորանոն դուբլ է ձեւակերպել: Աշխարհի հավաքականում երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ժան Պիեռ Պապենը:

ԽՍՀՄ հավաքականում աչքի են ընկել Վալերի Գազաեւը, օրվա «մեղավոր» Խորեն Հովհաննիսյանը եւ Իգոր Բելանովը:

 

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am