Իտալացի ֆուտբոլիստ, հնդկական «Չեննայ տիտանս» ակումբի պաշտպան, Իտալիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն, Իտալիայի հնգակի չեմպիոն, Իտալիայի Գավաթի եռակի գավաթակիր Մարկո Մատերացցին, ով Երեւանում է Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղին մասնակցելու նպատակով, NEWS.am-ին տված հարցազրույցում պատմել է իր նպատակների, սիրելի ֆուտբոլիստների եւ բիզնես գործունեության մասին (ֆոտոռեպորտաժ):

Ինչո՞վ եք զբաղվում ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո:

Ես սպորտային խանութների ցանց եմ բացել: Անցյալ տարի ես Պրեմիեր լիգայում Հնդկաստանին էի մարզում: Հաջորդ տարի նույնպես պատրաստվում եմ որպես մարզիչ վերադառնալ այնտեղ:

Որպես ֆուտբոլիստ՝ հավանաբար ֆուտբոլային երազանք եք ունեցել: Հիմա՝ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո, ֆուտբոլային նպատակներ ունե՞ք:

Նախ ցանկանում եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ զբաղվել իմ ընտանիքով եւ լիարժեք հայր լինել: Ինչ վերաբերում է կարիերայում երազանքին կամ նպատակներին, ապա դա հաջողակ մարզիչ դառնալն է:

 

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

 MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայնխանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

Հետ հայացք նետելով, կարո՞ղ եք հիշել, թե որոնք էին Ձեր ֆուտբոլային կարիերայում լավագույն պահերը:

Աշխարհի առաջնությունում հաղթանակը:

Ներկա սերնդից ո՞ւմ եք լավագույն ֆուտբոլիստ համարում:

Լիոնել Մեսսիին, Նեյմարին, Քրիշտիանու Ռոնալդուին:

Ինչպե՞ս ընդունեցիք Երեւան այցելելու հրավերը եւ ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչեւ այս այցելությունը:

Երբ ինձ հրավիրեցին պարոն Հովհաննիսյանի հոբելյանին, ես ուրախությամբ համաձայնեցի: Հույս ունեմ, որ բոլորին դուր կգա, եւ լավ խաղ կլինի:

Սակայն աշխարհի հավաքականի կազմը շատ ավելի քիչ է Խորհրդային միության հավաքականից: Ինչպիսի՞ն է լինելու դիմակայությունը:

Ամենակարեւորը ոչ թե արդյունքն է, այլ այն, որ ժողովուրդը հաճույք ստանա, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել ֆուտբոլային աստղերին, որոնք մասնակցելու են այս խաղին:

Հաճա՞խ եք մասնակցում նման միջոցառումների:

Այո, սա առաջին անգամը չէ: Ինձ դուր է գալիս հանդիպել նախկին հակառակորդների հետ, որոնց հետ բազմաթիվ տարիներ խաղացել ենք մարզադաշտում: Հիմա, ընդհակառակը, բոլորս կարող ենք ընկերություն անել եւ միասին լինել:

Վերա Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am