Հուլիսի 25-ին, 01:00-ին ՃՏՊ է տեղի ունեցել Երևան – Էջմիածին մայրուղիում, ծովակալ Իսակով պողոտայում (ֆոտոռեպորտաժ): Volkswagen մակնիքի ավտոմեքենան 14 OL 641 պետհամարանիշով բարձր արագությամբ հարվածել է էլեկտրասյանը:

Ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեպքի վայրից NEWS.am-ին հաղորդել է, որ ՃՏՊ-ի հետևանքով վարորդը` 1990թ. ծնված Տիգրան Եփրեմյանը և 1990թ. ծնված Սարգիս Քամալյանը տեղում մահացել են: Երկուսն էլ ուսանող էին և բնակվումէին Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում: Իրավապահ մարմինների տվյալներով, ուսանողներն առանց ամրագոտիների են եղել ղեկին:

Մարմինները մեքենայից հանելու համար պահանջվել է փրկարարների օգնությունը: