ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաշվի առնելով նշված քրեական գործի նկատմամբ ձեւավորված հասարակական մեծ հետաքրքրությունը ՝ տեղեկացնում ենք, որ եզրակացությունների համաձայն՝ տուժողներից 6-ը մահացել են հրազենից ստացված, իսկ մանկահասակ տղա երեխան՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքների հետեւանքով։

Նախաքննությունը շարունակվում է: