ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 3-ին, կազմել է 473.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.68 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 514.73 դրամ (աճել է 3.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 701.06 դրամ (աճել է 1.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.29 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 256.12 դրամ, ոսկին՝ 18,227.88 դրամ, պլատինը՝ 17,551.08 դրամ:

Ապրիլի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

Փակման գինը կազմել է 475.5 դրամ: