Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում այսօր՝ ապրիլի 7-ին, ցեղասպանությունը վերապրած 105-ամյա Գունյա Մարկոսյանին նախագահի օգնական Արմեն Աբելյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նախագահի  կողմից պարգեւատրել են «Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելից» հուշադրամով եւ 1 մլն դրամով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արագածոտնի մարզպետի օգնական Կարեն Տոնոյանը:

Նրա խոսքով՝ Գունյա Մարկոսյանը Արագածոտնի մարզում միակ ցեղասպանությունը վերապրած կինն է, որը նման պարգեւի է արժանանում:

Կարեն Տոնոյանը նշեց, որ 105-ամյա կինը 5 տարեկան հասակում Կարսի Նախիջեւան գյուղից է գաղթել եւ բնակություն հաստատել Թաթուլ գյուղում: