Քրեական աշխարհի 300 ներկայացուցիչ Զախարիա Կալաշովի՝ հայտնի որպես Շաքրո մոլոդոյ, ղեկավարությամբ հավաքի են պատրաստվում։

Ինչպես գրում է «Ռոսբալտ»-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, մոտ 300 օրենքով գող պատրաստվում են քննարկել «քրեական գեներալներին», որոնք, ըստ քրեական աշխարհի օրենքների, անթույլատրելի արարքներ են գործել։ Բացի այդ, կքննարկվի նաեւ Տարիել Օնիանիի (Տարո) նախկին ու ներկայիս կողմնակիցների միջեւ սպասվող պատերազմի թեման։

Աղբյուրները հայտնում են, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում գարնան վերջին ամռան սկզբին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վրաց-ռուսական օրենքով գողերի առաջնորդ համարվող Շաքրո մոլոդոյը հավակնում է զբաղեցնել սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) տեղը։