Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քլոե Քարդաշյանն այսօր՝ ապրիլի 10-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկի նշանով:

NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Քլոեի մուգ կապույտ երեկոյան կոմբինիզոնի վրա ամրացված էր մանուշակագույնը անմոռուկը:

Հիշեցնենք, որ նախօրեին Քարդաշյան քույրերին անմոռուկներ էր նվիրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քիմ Քարդաշյանի անվտանգության աշխատակիցը նույնպես կրում է անմոռուկի նշան:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Քիմ Քարդաշյանը քրոջ եւ ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանիե Ուեսթի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am