Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ապրիլի 10-ի երեկոյան տնտեսագիտական համալսարանի ուսանողները երկինք բաց թողեցին խորհրդանշական 100 օդապարիկ:

«Սա 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր կողմից կազմակերպված բազմաբնույթ միջոցառումներից հերթականն է: Այս օդապարիկների միջոցով նախ ցանկանում ենք   ոգեկոչել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, այնուհետեւ ցույց տալ, որ այսօրվա երիտասարդությունը շարունակելու է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցերը: Նշեմ նաեւ, որ միջոցառումները կլինեն շարունակական: Բավականին մասշտաբային միջոցառում է նախատեսվում ապրիլի 15-ին»,- նշել է տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:

Տնտեսագիտական համալսարանի բակում հավաքվել Էր ավելի քան 100 երիտասարդ, ովքեր էլ օդապարիկները բաց թողեցին երկինք, իսկ երեկոյան քամին էլ դրանք տարածեց ամբողջ Երեւանով: