Աշխարհը ցեղասպանություն է վերապրում եւ այսօր՝ աշխարհում տոտալ անտարբերության պատճառով։ Ադ մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագին։

«Այդ ամենը Կայենի հանցավոր լռությունից էր, նրա բացականչելուց «Չգիտեմ։ Մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ»։ Նոր ցեղասպանությունը քրիստոնյաների ցեղասպանություն է, նրանք իսլամական աշխարհի մեծ մասում հետանդումների եւ հարձակումների են ենթարկվում»,-ասել է պատրիարքը։

«Տարբեր առիթներով ես մեր ժամանակը պատերազմի ժամանակ եմ անվանել, կտորներով երրորդ համաշխարհայինի, որտեղ մենք ամեն օր աջակցում ենք դաժան հանցագործություններին, արյունոտ սպանություններին եւ ոչնչացմանը։ Ցավոք, այսօր է մենք լսում ենք մեր անպաշտպան եղբայրների եւ քույրերի աղաղակները, որոնց Քրիստոսի հավատի եւ ազգային պատկանելության պատճառով դաժանաբար սպանում կամ տեղահանում են»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։