Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ձայների մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» թեմայով քննարկումներն ընթացել են ապրիլի 15-ին, խորհրդարանի լիագումար նիստում:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը նշել էր, որ բանաձեւը Եվրախորհրդարան է մտել Հայ դատի հանձնախմբի եւ ֆրանսիացի լիբերալ պատգամավոր Ժան Մարի Կավադայի նախաձեռնությամբ: