Լոնդոնի կենտրոնում ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված երթ կընթանա։

Երթի կազմակերպիչն է Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հանձնաժողովը։

Երթի մասնակիցները փողոց դուրս կգան Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով։ Այս մասին հայտնում է Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։ Երթը կավարտվի Սուրբ Պողոսի տաճարի մոտ։

Ավելի ուշ Սաութվարքի տաճարում ելույթ կունենան Եվրախորհրդարանի անդամ Չարլզ Թեննոքը, հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, տաճարի ավագ քահանա Էնդրյու Նաննը։ Կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները։