Արդարադատության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ընտրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նշենք, որ ՀՖՖ 13-րդ ժողովի  ժամանակ նախագահ է վերընտրվել Ռուբեն Հայրապետյանը, անդամներ են ընտրվել Հրայր Թովմասյանը, «Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանը, պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք: