Վրաստանի կառավարությունում սկանդալ է հասունանում: Սոցիալական կայքերից մեկում հայտնաբերվել են բավական բաց լուսանկարներ, որտեղ պատկերված է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերոնիկա Կոբալիան: Լուսանկարներն արվել են Կանադայի ստրիպտիզ բարերից մեկում` փետրվարին:

Վերանիկայի նախարար նշանակումը ընդդիմադիր «Համերաշխություն անօրինական բանտարկյալների հետ» կուսակցության առաջնորդ Էկա Բեսելիան համարում է ծաղրանք վրաց ժողովրդի հասցեին: «Ես կարող եմ ուղիղ ասել. Դա ամոթ է: Այդ լուսանկարները մեզ պատկերացում են տալիս, ինչու են նրան նշանակել նման լուրջ պաշտոնում: Դա ամոթ է եւ Սահակաշվիլին արդեն ծիծաղում է իր հասարակության վրա»,- ասել է Բեսելիան:

Շատ ավելի հարցեր են առաջացնում ոչ թե նախարարի լուսանկարը, այլ այն, թե ինչո՞ւ են Վերանիկային նշանակել նման բարձր պաշտոնում: Բանն այն է, որ Վերանիկա Կոբալիան ընդամենը 28 տարեկան է, որը մասնագիտական տեսանկյունից տարիք չէ: Բացի այդ, իր կյանքի մեծ մասը նա ապրել է Կանադայում, եւ երեւում է, Վրաստանի կյանքի մասին գիտի միայն լսելով, վստահ է Վրաստանի Լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Իոսիֆ Շատբերաշվիլին:

«Հնարավոր է 28 տարեկանում մարդը կարող է ղեկավարել Էկոնոմիկայի նախարարությունը, եթե նա, օրինակ, ունի համապատասխան կրթություն կամ աշխատաքի փորձ: Բայց Վերոնիկան մասնագիտությամբ հացթուխ է: Նա Կանադայում հաց է թխել եւ միաժամանակ պարել ստրիպտիզ բարում: Այնպես որ, նա որեւէ առնչություն չունի էկոնոմիկայի հետ եւ չի կարող գլխավորել Էկոնոմիկայի նախարարությունը»,- ընդգծել է Շատվերաշվիլին: Նրա խոսքով, այդ լուսանկարում նախարարի կողքին նրա քույրն է, ով նույնպես բարձր պաշտոն է զբաղեցնում Վրաստանի կառավարությունում: Այնպես որ, նախագահի հրապարակայնորեն սեփական փողկապն ուտելուց եւ նախարարի ստրիպտիզ պարելուց հետո կարելի է ամեն ինչ սպասել: