«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի արդյունքներն արդեն տեսանելի են եւ դրանցից ամենակարեւորը Ցեղասպանության  մասին տեղեկության տարածումն է։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան։

Նրա խոսքով՝ ֆորումում եղել են շատ հետաքրքիր ելույթներ եւ ցուցադրություններ, որոնք հանարավորություն են տալիս նորովի նայել խնդրին։ Այդ ամենը չի կարող իր արձագանքը չունենալ, իսկ տեղեկատվության մակարդակի  բարձրացումը անհրաժեշտէ օգտագործել հետագա գործողությունների համար։

Ինչպես նշեց Հրիսթեան, ֆորումի առաջին օրը ելույթ ունեցան գիտնականները, իսկ երկրորդ օրը՝ քաղաքական գործիչները, ինչը ցույց է տալիս այդ միջոցառման նկատմամբ հետաքրքրության բարձր մակարդակը։