Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահի հայտարարության հետ կապված  անհրաժեշտ դիվանագիտական նախաձեռնություններ են լինելու։

Թուրքական Ahaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  անդրադարձել է Ռուսաստանի նախագահի կողմից ցեղասպանություն բառը օգտագործելու հետ կապված հարցին։ Նա նշել է, թե այդ կապակցությամբ խոսել է արտգործնախարարար Մեւլութ Չավուշօղլուի հետ եւ անհրաժեշտ դիվանագիտական նախաձեռնություններ կլինեն։

«Այն որ Հայաստանում են լինելու Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, դա ստվերում է Մինսկի խմբի անկողմնակալությունը»,-հայտարարել է Դավութօղլուն։

Նշենք, որ Պուտինի հայտարարության մեջ նշվել է, որ 1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է՝ կապված Հայոց ցեղասպանության՝ «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի» հետ։