Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Օդանավակայանում նաեւ սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժամանմանը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու մի քանի երկրների ղեկավարներ, պատվիրակություններ աշխարհի 60 երկրներում։