ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ քաղաքում անկախ քրիստոնեական համայնքը պատրաստվում է սեպտեմբերի 11-ին այրել Ղուրանը եւ կոչ է անում մյուսներին՝ նույնը անել: Այսպիսով, հավատացյալները ցանկանում են նշել Նյու Յորքի երկնաքերների վրա ահաբեկչական հարձակման 9-րդ տարելիցը` «Ղուրանի» այրման միջազգային օրը» նշելով:

Անցած շաբաթ նրանք հայտարարել են իրենց մտադրության մասին Facebook սոցիալական ցանցում, որից հետո նրանց սկսել են Ղուրաններ ուղարկել այրելու համար: Գեյնսվիլի եկեղեցին նախինում եւս հանդես է եկել ընդդեմ իսլամի:

Միաժամանակ, Թեննեսիի փոխնահանգապետ Ռոն Ռամսին առաջարկել է արգելել ԱՄՆ-ում ապրող մահմեդականներին՝ ազատորեն աղոթել ԱՄՆ տարածքում: Նա կարծում է, որ ԱՄՆ-ին վտանգ է սպառնում մահմեդականների կողմից: Նա իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ վստահ չէ. արդյո՞ք իսլամը կրոն է, կենսակե՞րպ, թե՞ աղանդ: