«Յանդեքսը» հայտնել է, որ նոր Manul հակավիրուս է մշակել, որն իր էջերը վիրուսով վարակվելու դեպքում կպայքարի թրաֆիի անկման դեմ:

Այն կօգնի ոչ միայն հայտնաբերել վարակի աղբյուրը, այլեւ ինքնուրույն կիրականացնի դրա արգելափակումը:

Օգտատերերը նաեւ  դիմել սպասարկման կենտրոն, որը կիրականացնի վարակված կայքից բոլոր վնասակար ծրագրերի հեռացման համար անհրաժեշտ աշխատանքները, հայտնում է Informing-ը:

Ինչ վերաբերում է տեխնիկական պահանջներին, ապա նոր հակավիրուսի հաջող գործարկման համար անհրաժեշտ են PHP 5.2 կամ ավելի, ZipArchive, DOM եւ XML մոդուլներ: Ֆայլերի հետ կապված որվեւէ գործողություն իրականցնելիս անհրաժեշտ կլինի կայքի տիրոջ հաստատումը: Իսկ բոլոր աշխատանքների ավարտից հետո հակավիրուսի փաթեթը կարելի է հեռացնել:

Արդեն այսօր Manul-ը կարելի է բեռնել «Յանդեքս.Վեբմաստերից», իսկ բոլոր անհրաժեշտ ելակետային ծածկագրերը կարելի է գտնել GitHub-ից: