Հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: