Թուրքիայի ԱԳՆ-ն կարծես թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներին արձագանքնելու համար պատրաստի շաբլոն-տեքստեր է պատրաստել եւ միայն երկրի անունն է փոխում ու տարածում հայտարարությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ն այս անգամ էլ «խիստ» դատապարտել է Բուլղարիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման մեջ «զանգվածային ջարդ» արտահայտություն օգտագործելը։

ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, թե 1915-ի իրադարձությունների հետ կապված Բուլղարիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը ցույց տվեց Թուրքիայի հանդեպ ոչ բարեկամական վերաբերմունքը, ինչը բացասական հետք է թողնելու երկկողմ հարաբերությունների վրա։

«Մեր տեսակետը հայտնել ենք նաեւ Թուրքիայի ԱԳՆ կանչված Անկարայում Բուլղարիայի դեսպանին»,-նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է նաեւ Կիպրոսին, Վատիկանին, Ռուսաստանին, Գերմանիային եւ Ավստրիային, Ֆրանսիային, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին։

Վատիկանի եւ Ավստրիայի դեպքում Թուրքիան հետ է կանչել դեսպաններին։