Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ քաղաքապետարանի շենքում բացել է «Հայաստան 1915» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Այս մասին հաղորդում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան Twitter-ի էջը:

Բացման արարողությանը ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում Շառլ Ազնավուրը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հուլիսի 4-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 28-29-ին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Նա պետք է մասնակցի Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը: