Սրտաբանությունը Հայաստանում մոտենում է միջազգային մակարդակին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով, այս մասնագիտությամբ մասնագետների պակաս կա ոչ միայն Հայաստանում, այլեւ Գերմանիայում ու Ֆրանսիայում:

«Սրտաբանությունը, ուռոլոգիան, սպորտային բժշկությունը այն ոլորտներն են, որոնցով, վստահ եղեք, մեր երկիրն արդեն հիմա հայտնի է եւ պահանջված արտասահմանում: Աճում է հիվանդների հոսքը, այդ թվում հաշվի առնելով ժամանակակից ենթակառուցվածքներն ու մասնագիտական պատրաստվածությունը: Վերջինիս զարգացման հարցում մեծ դեր է խաղացել սփյուռքի հայտնի բժիշկների աջակցությունը»,-հայտարարել է նախարարը: