Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ռուսական գազը ՀՀ-ի համար կնվազի մինչեւ 165 դոլար՝ հազար խմ համար: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Գազի գնի նվազեցման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, ներկայումս ռուսական գազի գինը ՀՀ-ի համար կազմում է 190 դոլար՝ հազար խմ-ի դիմաց, եւ այդ մակարդակը թույլ է տալիս ներդրումներ իրականացնել ու արդիականացնել գազատրանսպորտային համակարգը:

Հեռուստաալիքի տեսանյութում նշվում է, որ Հայաստանում աճում է գազի օգտագործման մակարդակը եւ հայաստանը գազի պարտքեր չունի:

Հայաստանի գազիֆիկացման մակարդակը 96 տոկոսի է հասնում, իսկ մայրուղային գազատարների երկարությունը 1900 կմ է: