Հայկական ԱԷԿ-ի վերանորոգման տարիֆային բեռնվածությունը (Ռուսաստանի վարկը մարելու համար) կազմի 2,5-ից 2,6 դրամ 1 կՎտ/ժամ-ի համար, սկսած 2019 թվականից։ Այդ մասին հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ գալստյանը՝ ներկայացնելով Ռուսաստանի հետ ֆինանսական համաձայնագրի նախագիծը՝ ՀԱԷԿ-ի գործողության ժամկետը երկարաձգելու համար (վակ 270 մլն, եւ դրամաշնորհ՝ 30 մլն դոլար)։

Միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. փետրվարի 5-ին Մոսկվայում եւ սպասում է վավերացման երկու երկրների խորհրդարաններում։

Նշենք, որ ներկայումս ՀԱԷԿ-ի տարիֆը ամենացածրերից է Հայաստանի էներգահամակարգում եւ կազմունմ 5,726 դրամ 1 կՎտ/ժամ-ի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն, նաեւ 4156,78 դրամ ամեն մՎտ-ի համար։ Վարկի շրջանակներում էներգաբլոկի գործողության ժամկետը երկարաձգվելու է 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը։ Դրա համար պետք է նոր էներգաբլոկ կառուցվի։