Լեռնային Ղարաբաղում ընդօրինակելի ընտրությունները ժողովրդավարության բարձր մակարդակի ապացույց են։ Այս մասին ասված է «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության՝ (EFA)  մայիսի 3-ին ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ավարտին արված հայտարարության մեջ։

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Ղարաբաղում ընտրություններին հետեւող դիտորդների մեջ են եղել նաեւ EFA-ի անդամները, Եվրախորհրդարանի նախկին անդամներ Ինակի Իրազաբալբեյտինան, Ռաֆա Լարեյնան եւ իսպանական խորհրդարանում EFA-ի անդամ Էուսկո Ալկարտասունան։ Նաեւ հաղորդվում է, որ Արցախի դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանում կստանա 7-8 տեղ։

«EFA-ն նորից հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է վերջապես փոխի Լեռնային Ղարաբաղի հարցում իր քաղաքականությունը եւ օգնի դեպի ծով ելք չունեցող այդ պետությանը միջազգային ճանաչման ճանապարհին։ Դա տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման միակ ուղին է, ինչպես նաեւ զինված սպառնալիքներն ու ագրեսիան կանխարգելելու համար ժողովրդավարության, արդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության արժեքների հաստատման միակ միջոցը։ Ապրիլի 17-ին Լուժիցայում Գլխավոր Ասամբլեայի վերջին նստաշրջանում EFA-ն կոչ է արել ՄԱԿ անդամներին ճանաչել Լեռնային Ղարաբաղը»,- ասված է հայտարարության մեջ։