Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները անցել են արդար եւ թափանցիկ մթնոլորտում եւ համապատասխանում են  միջազգային նորմերին։ Այս մասին մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերքլիի ինստիտուտի ընտրությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Քարին Մաք Դոնալդը։

Նա հիշեցրել է, որ խումբը դիտորդական առաքելություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում նաեւ 2012թ.։ «Ես արդեն 2-րդ անգամ եմ Լեռնային Ղարաբաղում։ Մենք անաչառ հետազոտություն ենք իրականացրել՝ օգտագործելով Բերքլիի համալսարանի մեթոդաբանությունը. նախընտրական հարցազրույցներ ու հանդիպումներ ենք ունեցել ԼՂՀ ղեկավարության, ԿԸՀ ներկայացուցիչների հետ, այցելել ենք տարբեր կուսակցությունների գրասենյակները ու հարցազրույց ենք ունեցել անկախ թեկնածուների, լրագրողների եւ ԼՂՀ օմբուդսմենի  հետ»,- նշեց Մաք Դոլանդը։

Նա նշեց, որ դիտորդական խումբը եղել է ԼՂՀ 6 շրջանների 13 ընտրատեղամասերում։ «Մենք ազատ մուտք ենք ունեցել ողջ ընտրական գործընթացի ժամանակ։ Դա արտահայտվել է քվեարկության որակի եւ գործընթացի վրա»,- ընդգծել է դիտորդը եւ հավելել, որ նկատել է կանանց ակտիվ մասնակցություն։ «Եվ մենք նկատեցինք կանանց՝  ընտրություններին որպես թեկնածու եւ պատգամավոր  մասնակցելու ապահովմանն ուղղված Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ջանքերը»,- ասաց Քարին Մաք դոնալդը՝ նշելով, որ իրենց խումբը լուծում պահանջող որոշակի  հարցերի վերաբերյալ զեկույց կներկայացնի։

ԼՂՀ-ում մայիսի 3-ին կայացել են խորհրդային ընտրություններ։