Մարդու իրավունքների տեսակետից Լեռնային Ղարաբաղը ծաղկում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Դեւիսի համալսարանի մարդու իրավունքների հարցերով նախաձեռնության անդամ Քրիսթին Աբաջյանը:

«Մեր թիմը տեսավ հավատարմություն ընտրությունների անցկացմանը: Այդ մասին են վկայում մեր դիտարկումները Շուշիի ընտրատեղամասերում»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ իրենց դիտարկման խումբը տեսել է անհրաժեշտ պայմանները, որոնք ստեղծված են տեսողական խնդիրներ եւ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար:

«Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները: Շատ կարեւոր է, որ ԼՂ ժողովուրդն զգա, որ այդ փոփոխություններն իրականացվում են»,-ասել է Քրիստին Աբաջյանը: