Լյուքսեմբուրգի Մեծ դքսության խորհրդարանն այսօր՝ մայիսի 6-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։

Բանաձեւն ընդունվել է միաձայն։