ԼՂՀ ընտրությունները այնքան լեգիտիմ էին, որ կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար։ Այս մասին մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Իրավական կամայականությունների դեմ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը։ «Մենք պետք է հասկանանք, որ ԼՂՀ-ում ցանկանում են եւ կարող են իրական ընտրություններ անցկացնել»,- ասաց Ալավերդյանը։  Նա հավելեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միջազգային դիտորդներին, որոնք ներկա են եղել ԼՂՀ ընտրություններին։ «Կարեւոր է այն, որ նրանք լինեն ոչ թե առանձին անհատներ, այլ կոնկրետ պետության պաշտոնական անձինք»,- նշեց Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են են կայացել։