Հայաստանում «Սփայս» թմրամմիջոցի վրա արգելք է դրվել: Նման որոշում է կայացրել կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում:

Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նշելով, որ իրավապահ մարմիններում աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում պարզվել է, որ դիզայներական թմրամիջոցները, որոնք աշխարհում հայտնի են «Սփայս» անունով, արդեն ներմուծվում են Հայաստան:

Նրա խոսքով, ԵՏՄ մյուս երեք երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում եւ մի շարք այլ երկրներում նմանատիպ միջոցներն արդեն արգելված են:

Հիշեցնենք, որ դիզայներական թմրամիջոցները, որոնք հայտնի են «Սփայս» անունով, հայտնի թմրամիջոցների սինթետիկ կրկնօրինակն են, բայց կազմության աննշան տարբերություններ ունեն, որոնց պատճառով դրանք ֆորմալ առումով չեն համարվում արգելված: