Մայիսի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին:

Հանդիպման ընթացքում հատուկ զեկուցողը ներկայացրեց Հայաստան իր այցի արդյունքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները: Անդրադարձ կատարվեց նաեւ օրենսդրական բարեփոխումների գործընթացին:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարի տեղակալը նշեց, որ երեխաների պաշտպանության ոլորտը, երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունքով պայմանավորված, մշտապես գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության ներքո: Նա անդրադարձավ այս ուղղությամբ երկրում կատարվող աշխատանքներին` կարեւորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործողությունները: