ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը  «Կարֆուրի» վերաբերյալ լրագրողների հարցերից այսօր խուսափեց՝ հայտարարելով, որ ինքը բիզնեսով չի զբաղվում։

«Ես բիզնեսով չեմ զբաղվում, ցավդ տանեմ, ինչ հարց ունեք, գնացեք «Կարֆուրին» հարցրեք»,-ասաց պատգամավորը՝ մի քանի անգամ կրկնելով, որ ինքը բիզնեսով չի զբաղվում։

Նշենք, որ լրագրողը ցանկանում էր ճշտել, թե ինչ ազդեցություն է ունեցել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի վրա ֆրանսիական մրցակցի մուտքը հայաստանյան շուկա։