«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետք է կառավարի պետությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:

«Իսկ հիմա հայտարարում են հնարավոր թանկացման մասին, բայց ակնհայտ է, որ այդ դեպքում՝, հանրապետությունում ապրանքները կթանկանան առնվազն 10-12 տոկոսով»,-հայտարարել է նա:

«Արտադրողների միությունն այսօր ունի մոտ 300 անդամ: Եթե նրանց դուրս գան փողոց բողոքելու, ես, իհարկե, կլինեմ նրանց կողքին»,-հավելել է Սաֆարյանը:

Այդուհանդերձ, միայն հանրահավաքներով պայքարի գործիքները չեն ավարտվում: Պետք է սեփական տեսակետը հայտնել նաեւ քննարկումների սեղանի շուրջ, ասել է նա:

Հիշեցնենք, որ ներկայումս բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը ցերեկային ժամերի համար կազմում է 41,85 դրամ, գիշերային ժամերի համար՝ 31,85 դրամ: ՀԷՑ-ն իր հայտում առաջարկում է այդ սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: