Էլեկտրաէներգիայի  սակագնի բարձրացման հետ կապված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն  է կատարում:

Այս մասին այսօր՝  մայիսի 31-ին լրագրողներինն ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հիմնավոր գործոններ են ներկայացվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ կապված,  այժմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսունասիրում է եւ իր արդյունքները կհայտնի»,-ասաց վարչապետը:

Լրագրողների հարցին, թե ձեր կարծիքով թանկացման գործոնները հիմնավոր են, վարչապետն ասաց, որ ինքը տեղյակ չէ, հանձնաժողովը իր որոշումը կհայտնի: