Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եւ BusinessFrance-ը՝ Ֆրանսիայում միջազգային ներդրումների եւ ձեռնարկություների զարգացման ֆրանսիական միջազգային գործակալությունը, ս.թ. հունիսի 3-ին եւ 4-ին Երեւանում կազմակերպում են «Ֆրանսիական օրեր» Երեւանի գործարար համայնքը ակտիվորեն մոբիլիզացվել է այս տնտեսական միջոցառման կապակցությամբ, որի նպանակն է զարգացնել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առեւտրային հարաբերությունները:

Հայկական մոտ 30 ընկերությունների ներկայացուցիչներ կհանդիպեն նորաձեւության, դիմահարդարման եւ լայն սպառման առարկաների բնագավառները  ներկայացնող ֆրանսիական ձեռնարկությունների հետ, ինչպես օրինակ 1850 թվականից ի վեր գործող, ծովային ոճի գծավոր վերնաշապիկի հեղինակ՝ հայտնի Saint-James ապրանքանիշն է, Մարսելի հանրահայտ տնայնագործ օճառը եւ պրոֆեսիոնալ խնամքի այլ նյութեր ներկայացնող Hygiène & Nature ընկերությունը, ինչպես նաեւ դեմքի խնամքի նորարար նյութեր արտադրող Biogénie ընկերությունը:

Գյուղմթերքների բնագավառում ֆրանսիական վարպետությունը կներկայացնի գինեգործության սեկտորի սարքավորումներ արտադրող Valentin խումբը:

BusinessFrance-ի թիմը եւ ֆրանսիական ընկերությունները հունիսի 3-ին ժամը 12.30-ին կմասնակցեն Երեւանում Baguette&Co ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ-սրճարանի բացմանը Աբովյան 20 հասցեում: Սա լավ առիթ է բացահայտելու ֆրանսիական ընկերության առեւտրային հաջողությունը Հայաստանի մայրաքաղաքում: