Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի շենքի մոտից այսօր՝ հունիսի 17-ին, բերման է ենթարկվել 6 ակտիվիստ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից (ֆոտոռեպորտաժ

Ավելի վաղ հաղորդել էինք, որ երբ ակտիվիստները տեղեկացան, որ հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի թանկացման ՀԷՑ–ի հայտը, կրքերը կրկին բորբոքվեցին եւ նրանք ի նշան բողոքի ձվեր եւ լոլիկներ նետեցին հանձնաժողովի շենքի ուղությամբ, ինչից հետո բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի ցուցարարի։