Ազատության հրապարակում բախումներ են տեղի ունեցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների և ոստիկանների միջև: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երիտասարդ ակտիվիստները իրենց հետ անվադողեր էին բերել հրապարակ ու նստել դրանց վրա: Ոստիկանները պահանջեցին հեռացնել անվադողերը հրապարակից, քանի որ դա անօրինական է, երիտասադները հրաժարվեցին դա անել, ինչից հետո բախումներ սկսվեցին նրանց միջև, ի վերջո ոստիկանները հեռացրեցին անվադողերը:

Իրավիճակը Ազատության հրապարակում շարունակում է լարված մնալ: Երևանի  փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անընդհատ բանավեճի մեջ է մտնում կազմակերպիչների ու քաղաքացիների հետ՝ հորդորելով դադարեցնել նստացույցը և նախազգուշացնելով, որ եթե մինչև ժամը 23:00-ը չհեռանան, ոստիկանությունը կիրացնի իր իրավունքները և ուժով կհեռացնի նրանց:

Կազմակերպիչները հավաքվածներին կոչ են անում կոնտակտի մեջ չմտնել ոստիկանների հետ՝ խուսափելով սադրանքներից:

Նշենք, որ քաղաքացիները շարունակում են մնալ Ազատության հրապարակում, մի մասը նստել են գետնին, մի մասն էլ շուրջպար են բռնել։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկցաման դեմ հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել է, որ եռօրյա նստացույց են սկսոմ Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչև երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնա-ամկետ. եթե մինչև այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարավի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am